25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եղանակային նոր անակնկալներ առաջիկա օրերին

Անընդհատ տեղացող անձրևը  և հանրապետության որոշ մարզերում  թաց ձյան տեսքով տեղումների առնչությամբ Henaran.am –ը զրուցեց  ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ տեղումների քանակը Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գյումրիում եւ Արմավիրում, արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը:

Սուրենյանը փաստեց, որ ձմռան խստության կամ մեղմության հետ կապված կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին:

«Առաջիկա 5 օրերի ընթացքում անկայուն եղանակը կպահպանվի, քանի որ մենք ցիկլոնի ազդեցության գոտում ենք: Այն հատկապես ակտիվություն կցուցաբերի այսօր եւ առաջիկա երկու օրերին, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ: Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ: Հոկտեմբերի 29-ից ցիկլոնի ուժը կթուլանա:

«Հոկտեմբերի 27-31-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունը անընդհատ կգտնվի հյուսիս-արեւմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի»,-ընդգծեց Սուրենյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ