28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենամեծ ինտրիգը` ԲՀԿ-ն

image_1490

 ”Նախընտրական պայքարն արդեն սկսվել է, սկսվել է կուլիսային համաձայնությունների և պայմանավորվածությունների շրջանը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ”, -լրագորղների հետ հանդիպմանը “Հենարան” ակումբում նման տեսակետ հայտնեց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` քաղաքագետն առանձնացրեց ամենամեծ ինտրիգը` ԲՀԿ-ն ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին:

Քաղաքագետի խոսքով, Ազգային ժողովի ընտրություններից առաջ էլ փորձեցին “կոտրել”  ԲՀԿ-ին, սակայն դա չհաջողվեց: Այս անգամ ճնշումը  սկսել են նաեւ  մամուլի միջոցով`բացահայտելով Ծառուկյանի կենսագրության հետ կապված որոշ մանրամասներ:  Իսկանդարյանը համոզված է, որ այս անգամ էլ ԲՀԿ-ն պատվով դուրս կգա:

“Գոյություն ունի երկու սցենար՝ ԲՀԿ-ն առաջադրում է իր թեկնածությունը: 2-րդ՝ ԲՀԿ-ի կողմից թեկնածուի չառաջադրման դեպքում ՀՀ-ում նախագահական ընտրությունները կլինեն կանխորոշված”,-ասաց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրանք սպառնալիք չեն ներկայացնում նախագահ Սերժ Սարգսյանի համար, ինչքան էլ որ նրանց 7 տոկոսը աճած լինի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ