29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրաքանչյուր համբուրգեր մարդկային կյանքը կրճատում է կես ժամով

image_13577

Բրիտանացի գիտնականները զգուշացնում են, որ յուրաքանչյուր ավելորդ նյութ օրական առնվազն կես ժամով կրճատում է մեր կյանքը: Սակայն կա նաեւ լավ նորություն: Եթե մենք ամեն օր ուտում ենք շատ մրգեր եւ կանաչեղեն, ոչ մի գրամ ալկոհոլ չենք օգտագործում, մարմնամարզությամբ ենք զբաղվում, ապա մեր կյանքը երկարում է 2 ժամով: 

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Շպիգելհալթերը նոր չափի միավոր է հորինել` “միկրոկյանք”, որը հավասար է 30 րոպեի կամ “կյանքի միլիոնավոր մասը 35-ից հետո”` ըստ գիտնականի հաշվարկների:

Մարդը մեկ “միկրոկյանք” է կորցնում այն ժամանակ, երբ 2 գլանակ է ծխում, նորմայից 5 կգ ավել է կշռում, օրական 2-3 չափաբաժին սպիրատային խմիչք է օգտագործում, 2 ժամ հեռուստացույց է դիտում կամ մեկ համբուրգեր է ուտում: Կանայք օրական 4 “միկրոկյանք” են ձեռք բերում` ի տարբերությւոն  տղամարդկանց: Իսկ օրինակ Շվեդիայի բնակիչները Ռուսաստանի բնակիչների համեմատությամբ օրական 21 “միկրոկյանք” են ձեռք բերում: 

Ավելի վաղ գիտնականները եկել էին այն եզրակացության, որ մեր անխոս բարեկամները` կենդանիները, եւս կարող են երկարակեցության գրավական լինել: Գիտնականների խոսքով` մարդիկ, ովքեր երջանիկ ընտանեկան կյանք են վարում,  շատ ընկերներ եւ շուն ունեն, երկարակեցության բոլոր հնարավորություններն ունեն:

Բոլոր վերոնշյալ գործոններից բվացի երկար ապրելու համար կրեւոր է նաեւ` որտեղ է մարդը ծնվել, ինչ ըւնտանիքից է, ինչծագու ունի, աղքատ է, թե` հարուստ, եւ մի  շարք այլ գործոններ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ