29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ-ն աճ է արձանագրել

image_13568

՛՛2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված է 12 բաժնետիրական ընկերություններ, որոնցից 8-ի հիմնական գործունեության ոլորտն է` սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրություն, նորոգում, արդիականացում և տեխնիկական սպասարկում: Մյուս 4 ընկերությունների հիմնական գործունեության ոլորտը` ՀՀ ՊՆ-ին և այլ կազմակերպություններին ծառայությունների մատուցումն է՛՛,-այսօր կառավարությունում ՊՆ եկումտների մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա 8 ամսվա գործունեության արդյունքում ընկերությունների աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթը (առանց ԱԱՀ) կազմել է 1293.8 մլն դրամ: 2011թ. նույն ժամանակաշրջանում իրացվել է 1204.1 մլն դրամի աշխատանքներ` աճը կազմում է 89.7 մլն դրամ կամ 7.4%: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերություններում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 1050 հոգի: Հարկերի գծով` պետական բյուջե վճարվել է 199.0 մլն դրամ, սոցիալական ապահովագրության հիմնադրամ` 131.1 մլն դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունների հետ պայմանագրերը կնքվել են 2012 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին ինչպես նաև այն, որ 2011թ.-ի համեմատ աշխատողների միջին թվաքանակը կրճատվել է 120-ով, այդ պատճառով հարկերի գծով` պետական բյուջեին վճարումները նվազել են 12.9 մլն դրամով կամ 6.1%-ով, իսկ  սոցիալական ապահովագրության հիմնադրամին հատկացումները նվազել են 14.7 մլն դրամով կամ 10,1%-ով:

՛՛2012 թվականի սեպեմբերի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը ընկերություններում կանխատեսվում է կատարել ևս 1176.0 մլն դրամի աշխատանքներ և ծառայություններ, որի արդյունքում 2012թ.-ի համար իրացումից հասույթը (առանց ԱԱՀ) կդառնա 2380.0 մլն դրամ, այսինքն 225.3 մլն դրամով կամ 9,5 %-ով ավել 2011թ. իրացված աշխատանքների գումարից, իսկ հարկերի գծով պետական բյուջեին լրացուցիչ կապահովվի 209.0 մլն դրամ, սոցիալական ապահովագրության հիմնադրամին` 94,9 մլն դրամ: Արդյունքում պետական բյուջե կվճարվի  408.0  մլն դրամ, սոցիալական ապահովագրության հիմնադրամ` 226.0 մլն դրամ՛՛,-նկատեց փոխնախարարը:

Այսօրվա դրությամբ արտադրանքի իրացումից  հասույթը 1906.8 մլն դրամ է (80.1%),  պետական բյուջե վճարվել է  317.0 մլն դրամ, իսկ սոցիալական ապահովության գծով` 180.0 մլն դրամ:

Մանրամասներն այստեղ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ