18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը մշակույթի նախարարից գումարների ավելացում է ակնկալում

Մշակույթի ոլորտում եկամուտները գոյանում են բնակչությանը մատուցվող մշակութային ծառայություններից (թատերական ներկայացումների, համերգների հանդիսատեսի ու ցուցահանդեսների այցելուների տոմսերի վաճառք, դահլիճների, տարածքների վարձակալություն, նկարների պահատվություն, մատենագիտական և ինդեքսավորման ծառայություններ) և այլ եկամուտներից (հովանավորչական գումարներ, դրամաշնորհային ծրագրեր, գրքերի, թերթերի, հուշանվերների և այլ մշակութային արտադրանքի վաճառք):

Այսօր նախքան սեփական ոլորտի եկումուտների հաշվետվության անցնելն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային ծառայությունների ծավալը 2012 թ. ինն ամսվա կտրվածքով կազմել է 551 531.6 հազ. դրամ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածի 496 027.7 հազ. դրամի դիմաց` ցուցանիշը աճել է 55 503.9 հազ. դրամով կամ 11.2 %-ով(ցուցանիշը ներկայացվում Է առանց Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի եկամուտների ցուցանիշների, քանի որ թատրոնի բեմում 2012 թ. 2-րդ եռամսյակից ընթանում են տեխնիկական վերազինման աշխատանքներ այդ դահլիճում հանդիսատեսի սպասարկումը չի իրականացվում):

՛Մշակութային ծառայություններից բացի նշված կազմակերպություններն իրենց համախառն եկամուտներում ունեն նաև այլ եկամուտներ, որոնց ծավալները 2012 թ. ինն ամսվա կտրվածքով կազմել է 134 528.1 հազ. դրամ՝ 2011 թ. նույն ժամանկահատվածի 116 948.3 հազ. դրամի դիմաց, նույն ժամանակահատվածում ցուցանիշն աճել է 17 579.8 հազ. դրամով կամ 15.1 %-ով՛,-ասաց նախարարը:

Այսպիսով, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային ծառայություններից և այլ եկամուտներից գոյացող համախառն եկամուտները 2012 թ. ինն ամսվա կտրվածքով կազմել է 686 059.7 հազ. դրամ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածի 612 976.0 հազ. դրամի դիմաց` նույն ժամանակահատվածում աճել է 73 083.7 հազ. դրամով կամ 11.9 %-ով:

՛՛2012 թ. 4-րդ եռամսյակում կանխատեսվում է մշակութային ծառայություններից և այլ եկամուտներից հավաքագրել 288 003.4 հազ. դրամ համախառն եկամուտ:

2012 թ. համախառն եկամտի սպասվող կատարողականը կկազմի 1 024 726.0 հազ. դրամ՝ նախորդ տարվա փաստացի 879 213.7 հազ. դրամի համեմատ, կանխատեսվող աճը՝145 512.3 հազ. դրամ կամ 16.6 %՛՛,-հավելեց Հասմիկ Պողոսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ իրենք ակնկալում են, որ 2013թ-ին շահութահարկի գումարներն այս ոլորտում կավելանան:

Մանրամասներն` այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ