23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տասնյակ ընտանիքների չեն թողնում պսակվել, մկրտվել. Առավոտ

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը թերթի հետ զրույցում նշեց, որ խորհրդային իշխանությունների օրոք բռնագրավված հայկական եկեղեցիների խնդրից բացի` մեկ այլ կարևոր խնդիր կա, որ առայսօր շարունակվում է ու լուծման կարիք ունի:

«Խոսքը վերամկրտությանն է վերաբերում: Վրաց եկեղեցին չի ճանաչում այլ եկեղեցիների մկրտությունը, չնայած առաքելահաստատ բոլոր եկեղեցիներն էլ ուղղափառ եկեղեցիներ են: Սա լուրջ խնդիր է, որը բավական տհաճություններ է պատճառում խառնամուսնությամբ ընտանիքներին:

Այսօր տասնյակ ընտանիքներ սպասում են, որ մի լուծում գտնվի, որպեսզի վերջապես պսակադրվեն կամ իրենց երեխաներին մկրտեն, սակայն այս հարցը այդպես էլ չի լուծվում: Ընդ որում, այս մասին ոչ միայն հայերս ենք բարձրաձայնում, այլև տեղի կաթոլիկները և այլ եկեղեցիների ներկայացուցիչները»,-ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ