18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ա՞յդ ազգն ենք, մեր ընտանիքներում այդպե՞ս է հարց լուծվում. Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան Երվանդ Մանարյանը կարծում է, որ հեռուստատեսության որակն ինչ-որ չափով բարելավվել է, սակայն այդ ոլորտի փոփոխությունները շատ դանդաղ են ընթանում:

”Անցյալ օրը մեկի կատակը լսեցի, որ ասում էր ”այո, փոփոխություններ լինում են, այնպես որ կարելի է  հուսալ, որ Քրիստոսի 2-րդ գալստյամբ այդ հարցն արդեն լուծված կլինի, այդ արագությամբ է փոփոխություն կատարվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մանարյանը: Ըստ նրա` հայ հասարակությունը շատ խնդիրներ ունի, և հեռուստատեսությունն էլ լավ արտադրանք չի առաջարկում: ”Ժամանակը չի, որ ուղղակի երեկոյան գանք, նստենք, կոճակները սեղմենք ու քահ-քահ ծիծաղենք, խնդանք, պառկենք, քնենք, ետպես չի, մեր հեռուստատեսությունը հիմնականում այդ է առաջարկում մեզ` մեկ-երկու բացառությամբ”,-ընդգծեց դերասանը:

Եթե հայկական հեռուստաեթերը համեմատենք այլ երկների հետ. Մանարյանը կարծում է, որ ինչ-որ բաներ սկսել են սովորել նրանցից. օրինակ`օպերատորական աշխատանքն է բարելավված: ”Օպերատորները մի քիչ ավելի բարեխիղճ են աշխատում”,-նշեց Մանարյանը: Բայց միևնույն ժամանակ ամենակարևոր բանը, որ նրա խոսքով, բուն ասելիքն է, հապշտապ է կառուցված և ցածր մակարդակի վրա է դեռևս: Բովանդակային առումով Մանարյանը միայն ատրճանականերով վեճեր է նկատել:

”Այս քանի օրը կնոջս հետ նայում էինք, և որ սերիալը բացեցի, ամուսինը կնոջ վրա է բղավում, կինը հիստերիկայի մեջ է: Զարմանում եմ, ասում ես` մենք ա՞յդ ազգն ենք, մեր ընտանիքներում այդպե՞ս է հարց լուծվում: Ոչ մի ընտանիքում մարդավարի, կարգին, ոչ ինտրիգային հարցեր չկա՞ն”,-ասաց Մանարյանը:

Սակայն լավատեսությունն ամեն դեպքում նա չի կորցնում և կարծում է, որ ժամանակ է պետք այս խնդիրների լուծման համար: ”Բայց այդ ժամանակը ի շահ մեզ չի աշխատում, քանի որ հեռուստասերիալները ոչ թե հասաարկությանը կրթելու միտում ունեն, այլ փող սարքելու”,-հավելեց վաստակավոր գործիչը:

Դերասանական խաղի առոմով դրական փոփոխություն կա՞. ”Հենց այդ առումով ցավալի է, որ շնորհալի մարդիկ այդպիսի հասարակ բաներով են զբաղված”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ