19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաշմանդամ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցը ՄԱԿ-ում

Հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ու վերացման թեմայով հանդիպում, որի նպատակն էր վերհանել բռնարարքների պատճառներն ու հետեւանքները` քննարկելով ազգային ու միջազգային մակարդակներում ռազմավարություն եւ քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության համահեղինակությամբ տեղի ունեցած այս հանդիպմանը մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական զարգացման հարցերով օգնականը, ՄԱԿ-ի կանանց հարցերով գործադիր տնօրենի տեղակալը, Գլխավոր քարտուղարի Կանանց հանդեպ բռնությունների հարցերով հատուկ զեկուցողը, կազմակերպության սոցիալական եւ տնտեսական հարցերի դեպարտամենտի, Սոցիալական քաղաքականության ու զարգացման ստորաբաժանման, անդամ երկրների ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում հույս հայտնեց, որ քննարկումները եւ առաջարկությունները կնպաստեն 2013թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Հաշմանդամության եւ զարգացման ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստմանը: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Կոպենհագենի սոցիալական զարգացման համաշխարհային համաժողովը սոցիալական ինտեգրումը բնորոշել է “հասարակություն բոլորի համար, ուր անհատն ունի իրավունքներ, պատասխանատվություն եւ ակտիվ դերակատարում”: Դեսպան Նազարյանը խոսեց նաեւ Հայաստանի սոցիալական քաղաքականության մարտահրավերների եւ առաջնայնությունների մասին, ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն` ուղղված ազգաբնակչության խոցելի հատվածի հիմնախնդիրների լուծմանը եւ աղքատության հաղթահարմանը, որոնք բխում են նաեւ դեռեւս 2010թ. Հայաստանի կողմից վավերացրած ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին դաշնագրից:

Հանդիպման մասնակիցների թվում էր Կարինե Գրիգորյանը, ով 2007թ. Գյումրիում հիմնադրել էր հատուկ կարիքներ ունեցող կանանց “Ագաթ” կենտրոնը: Որպես հիմնական զեկուցողներից մեկը` նա ներկայացրեց Հայաստանում իր ղեկավարած հասարակական կազմակերպության գործունեությունը, խոսեց հաշմանդամ կանանց պաշտպանության եւ այդ ուղղությամբ կենտրոնի կողմից ձեռնարկած քայլերի մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ