25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. ”Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են”:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի հետ հետագա համագործակցությամբ և մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմամբ:
Իր հերթին Սիլվիա Զեհեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների զարգացման ու ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման բնագավառներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեյին մեր երկրում կատարած մեծածավալ աշխատանքների համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեությունում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ