18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հըմանչում ա տնից դուրս գա, ասում ա քինյամ հինչ ասիմ, կասին սա էն ա …

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը օրերս կայացած դատական նիստում անչափահասի նկատմամբ բռնություն կատարած Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատավարությունը հետաձգեց մինչեւ 2013թ-ի հունվարի 24-ը: 

Հիշեցնենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ա.Պ.-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը, հետաձգման պատճառը նրա նկատմամբ հարուցված նոր քրեական գործն է՝ առանձին դիպվածով: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի  հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է: 

Դատավարությունը ընթանում է դռնփակ, եւ ինչպես Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց անչափահասի հորեղբայր Գագիկ Պարոնյանը “չեն թողնում մի հատ մտնի ու թքի դրա երեսին”: “Դրա մարդ ասողին, ախպորս աղջիկը իբր մի լավ օրում էր, իրա պատճառով էլ վաբշե ընկավ ամեն ինչից”,-ասաց Պարոնյանը:

Նրա պատմելով, հոգեբանի աշխատանքից հետո, Ա.Պ.-ն շփվում է հարազատների հետ, բայց առաջվա նման տնից աշխատում է քիչ դուրս գալ: Աղջիկը ավարտել է միջին դպրոցը եւ չի շարունակել ուսումը: “Հըմանչում ա, ասում ա քինյամ հինչ ասիմ, կասին սա էն ա….”,-ասաց  հորեղբայրը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ