25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հավատը Գրքից փոխանցվում է Սուրբ Հոգու միջոցով. մեծերը` Աստծո մասին

«Քանի որ հավատը միակ մուտքն է դեպի Քրիստոս, ապա, որպես կանոն, առաջին տեղում պետք է լինի սուրբգրային գիտելիքը որքան հնարավոր է ավելի լավ իմանալու սկզբունքը, նաև հավատը այդ գիտելիքի նկատմամբ:

Հավատը Գրքից փոխանցվում է Նրա Սուրբ Հոգու միջոցով, ոչ թե ուղղակի արտաբերված խոսքերով, ոչ թե սառը, անտարբեր կամ երկմտությամբ արտասանելով, ինչպես դա անում են շատ քրիստոնյաներ, այլ ամբողջ սրտով հավատալով: Թող շատ պինդ արմատավորվի ամեն մեկիս մեջ այն փաստը, որ Սուրբ Գրքում նշանագիր կետ անգամ չկա, որը հույժ կարևոր չլինի մեր փրկության համար»:

ՌՈՏԵՐԴԱՄՑԻ Էրազմ – (1466-1536), հոլանդացի աստվածաբան, երգիծաբան, մանկավարժ: Իր կյանքի գլխավոր աշխատանքը համարել է Նոր Կտակարանի հունարեն տեքստերի ուղղված հրատարակությունը և դրա լատիներեն նոր թարգմանությունը: Ժամանակակից ընթերցողին նա հայտնի է միայն «Գովք հիմարության» գրքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ