20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ն անցնում է գրոհի. «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ

82 կողմ, 18 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը 24-ժամյա ռեժիմում քննարկելու և հաստատելու մասին որոշումը:

Քվեարկությունից առաջ նախագծի վերաբերյալ դժգոհություն հայտնեցին ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանը և Մհեր Շահգելդյանը: Նշենք, որ փոփոխությամբ նույնականացման քարտ ունեցողները կարող են մասնակցել հանրաքվեին:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՀՀԿ-ն արտահերթ ռեժիմով բերել է մի նախագիծ, որը ըստ իրենց` երկակի ստանդարտներ է պարունակում: Բիշարյանը մասնավորապես մտահոգված է, որ նույնականացման քարտերի վրա հնարավոր չէ դնել դրոշմակնիքներ և հնարավոր չէ իմանալ ընտրողի գրանցման հասցեն, քանի որ քարտի վրա նման տեղեկություն չկա:

Բիշարյանի խոսքով՝ նման փոփոխություն անելուց հետո կարելի է հայտարարել, թե հանրաքվեն կեղծվելու է: Մհեր Շահգելդյանն էլ առաջարկեց, նրանց, ովքեր ունեն նույնականացման քարտեր, տալ թղթյա անձնագրեր` պետության հաշվին:  ՀՀԿ-ական, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առարկեց` նման փոփոխության անհրաժեշտությունը կար: Անդրադառնալով երկակի ստանդարտների կիրառման տեսակետին՝ Սահակյանն ընդգծեց, որ եթե չլիներ նման փոփոխությունը, ապա կարելի էր խոսել երկակի ստանդարտների մասին: Ըստ նրա՝ ամեն ինչ արվել է, որ բոլոր քաղաքացիներն իրացնեն իրենց ընտրական իրավունքը:

Հիշեցնենք, քննարկվում է սահմանադրական հանրաքվեին ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերով մասնակցության մասին:

Իշխող ՀՀԿ-ում գտնում են, որ պետք է քվեարկության իրավունք տալ: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, օրինակ, գտնում է, որ վերահսկողություն պետք է սահմանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ