20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ձեր դիակը գցում եք մեր վրա, մենք նրան տանողը չենք». ազատամարտիկը մեղադրվում է թմրանյութի առք ու վաճառքի մեջ /վիդեո/

Ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի  266 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով, այն է՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, մարիխուանա տեսակի թմրանյութի առք ու վաճառք:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ազատամարտիկի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանը ի հայտ բերեց մի շարք հանգամանքներ, որոնց հիմքերով իր պաշտպանյալը պետք է լինի ազատության մեջ:

«Սկսենք նրանից, որ թմրանյութը գնել են երկու հոգով, ով գործով չի անցնում, կիսել են գնածը ու մյուս ընկերը վերավաճառել է ու վերավաճառման ընթացքում բռնվել են: Մյուս ընկերը չկա գործում, մեղադրվում է միայն Տիգրանը: Գործը սկզբում  քննիչի կողմից կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մի քանի օր հետո իմ պաշտպանյալը  ձերբակալվում է և հարուցվում է քրեական գործ՝ չորս անգամ  նույն արարքը կատարելու հիմնավորմամբ»,- նկատեց պաշտպանը:

Պաշտպանը նշեց, որ Տիգրան Հարությունյանը, ըստ էության, պատասխան է տալիս ուրիշի փոխարեն: Թե ինչո՞ւ է այս դեպքում նա մեղքը վերցնում իր վրա,  և արդյո՞ք նրա վրա բռնություն է կիրառվել, հարցին պաշտպանը պատասխանեց. «Բռնություն կիրառվելու մասին հայտարարությունը անհիմն կլինի: Տիգրանը խիստ ցավերի մեջ է և խնդրել է  դատավարական պրոցեսը իրականացնել արագացված վարույթով: Նրա վիճակում  գտնվող մարդն արդեն իսկ բռնության ենթարկված է: Մեր ամբաստանյալը ունի յոթ տեսակի` կյանքին սպառնացող հիվանդություն: Նրա  երակները մաշվում են, համարյա երակներ չկան, ահավոր ցավերի ու ցնցումների մեջ է լինում: Պահանջում է, որի իրեն հիվանդանոց տեղափոխեն, բայց չեն տանում: Ասում են՝  ձեր դիակը գցում եք մեր վրա, մենք նրան տանողը չենք»:

Մուխսիկարոյանը փաստեց, որ բազմաթիվ անգամ դիմում է տրվել ծանր հիվանդ մարդուն մինչ դատական գործընթացի հանգուցալուծումը՝ գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքով: Սակայն դատական մարմինը մերժել է` հիմնավորելով, որ մարդը, ազատության մեջ գտնվելով, հասարակության համար վտանգ է ներկայացնում:

«Իմ պաշտպանյալն այդ ամենը անելու ի վիճակի չէ, նա շարժասայլակով պետք է շարժվի: Իմ պաշտպանյալի գործի մեջ ոչ մի տվյալ չկա առողջական վիճակի մասին: Եթե բանտում մահանար, կասեին հանկարծամահ է եղել»:

«Գլոսա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշոտ Համբարձումյանն էլ նշեց, որ ազատամարտիկին պատրաստ են աջակցել, քանի որ նա դրա կարիքը իսկապես ունի. «47 տարեկան է, ազատամարտիկ և իրավաբանորեն մեղավոր չէ, քանի նրա   նկատմամբ չկա վճիռ: Ազատամարտիկների հանդեպ տրամադրվածություն կա իշխանության կողմից: Առողջական վիճակը հաշվի առնելով` կարող էին գրավով ազատ արձակել, բայց չեն անում»:

Այս գործը քննվում է  Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում: Դատը հետաձգվել է, քանի որ դատավորը գնացել է դասընթացների, իսկ գործը այլ դատավորի չեն հանձնարարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ