23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բագրատյանը վերադարձել է, բայց Զուրաբյանի հետ չեն խոսել

ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերադարձել է արտերկրից` նա այսօր խորհրդարան էր եկել: Նշենք, որ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսված ձայնագրության կապակցությամբ, որտեղ զրուցակիցները ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության կոնտեքստում անդրադառնում էին նաեւ նրա դիրքորոշմանը` նշելով, որ նա “գծից” դուրս է, Հրանտ Բագրատյանը որեւէ մեկնաբանություն չի տվել:

Այսօր էլ Հրանտ Բագրատյանը կտրականապես հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից:  Տեղյա՞կ է եղել արդյոք զրույցից, ձայնագրության հրապարակումից հետո քննարկում եղե՞լ է ՀԱԿ համակարգողի հետ, թե ոչ: Այս հարցերն անպատասխան մնացին. “Ես արդեն ասել եմ, չեմ պատասխանում այդ հարցին”:

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ նախագահական ընտրություններին առնչվող հարցերի շուրջ կխոսի միայն փետրվարի տասնութից հետո:

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ Henaran.am-ին փոխանցեց.”Հրանտ Բագրատյանի հետ ապօրինի գաղտնալսմա շուրջ խոսելու հնարավորություն դեռ չեմ ունեցել:   Եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք, իհարկե, մենք շատ ավելի  կարեւոր հարցեր ունենք, բայց բնականաբար, դա էլ, ոնց էլ լինի` կքննարկենք”:

Հավելենք, որ Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համատեղ դիմել են իրավապահ մարմիններին` տեղի ունեցածի առնչությամբ գործ հարուցելու:

“ Մենք դա չպետք է անեինք, որովհետեւ դատախազությունը պարտավոր էր գործ հարցուել մեր հայտարարության հիման վրա, բայց մենք դիմել ենք, որպեսզի նրանց որեւէ շահարկման հնարավորություն չտանք”,-այս կապակցությամբ նշեց Լեւոն Զուրաբյանը:

Ինչ վերաբերվում է գաղտնալսված զրույցում շոշափված ՀԱԿ մյուս գործչին` Նիկոլ Փաշինյանին, վերջինս նշում է, որ  “չարաբաստիկ գաղտնալսման” հետ կապված իր տարածած հաղորդագրության մեջ ամեն ինչ ասված է եւ նույնպես հրաժարվում է այլ մեկնաբանություններից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ