25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս տարի նախատեսված 4 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կապահովի.տնտեսագետ/վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին   տնտեսագետ, ԵՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանը, անդրադառնալով տնտեսական աճի վրա ազդող գործոններին, ասաց, որ տնտեսական աճի վրա ազդող հիմնական ոլորտները միշտ եղել են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, որոնք այս տարի պասիվ ցուցանիշներ գրանցեցին, իսկ առևտրի ոլորտի ցուցանիշների նվազումը նա պայմանավորեց տրանսֆերտների նվազմամբ:

Այս ամենից զատ տնտեսագետը գտնում է, որ այս տարի նախատեսված 4 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կապահովի, քանի որ արդեն այդ ցուցանիշներին մոտենում են, և  մնում է  այդ տեմպը պահպանեն, առավել ևս  նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենում ենք տրանսֆերտների աճ:

Անդրադառնալով  2016 թվական բյուջեի նախագծում նախատեսված 2,2 ամբողջ տնտեսական աճին, տնտեսագետն նշեց . «Դա քիչ ռիսկային, պահպանողական ցուցանիշ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ