25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացի Կոնգրեսից, Տեր-Պետրոսյանին այլ ուժեր կսատարեն. Զուրաբյանը վստահ է

“Ես վստահ եմ, որ բացի Կոնգրեսից, իսկ Կոնգրեսում վստահ եմ , որ բոլոր ուժերը կսատարեն նրան, նաեւ Կոնգրեսից դուրս ուժեր կսատարեն Լեւոն Տեր-Պետրոսյանին”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ առաջնորդի` նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում ՀԱԿ-ը միայնա՞կ կմասնակցի ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետ համագործակցությամբ, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: 

Մեր այն հարցին, թե խոսքն արդյո՞ք ՀԱԿ-ից դուրս եկածների մասին է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ այդ մասին որեւէ կանխատեսում անել չի ցանկանում, որովհետեւ դա շատ դինամիկ գործընթաց է եւ Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում հանարավոր է նրան առաջադրեն նաեւ այն ուժերը, որոնք երբեք Կոնգրեսում չեն եղել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ չհաջողված համագործակցությանը, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դրան անդրադարձել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը եւ հավելեց.”Կոնկրետ ԲՀԿ-ի հետ համագործակցության մասով, մենք, այնուամենայնիվ, կշարունակենք խորհրդարանում համագործակցությունը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ