25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը “սառույցը կոտրելու” հնարավորություն է. Կ. Բեքարյան

“Եվրոպական ինտեգրացիա” կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը լրագրողների  հետ հանդիպմանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին:

Նա առաջին հերթին` որպես մեծ ձեռքբերում, նշեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւի մասին, ըստ որի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Բանախոսի խոսքով` եվրոպական երկրների օրինակները ցույց են տալիս, որ եկել են խաղաղ, բանակցային ճանապարհով խնդիրները լուծելու ժամանակը: Կարեն Բեքարյանը տեղեկացրեց, որ պայքար է ընթանում տեղեկատվական դաշտում, որտեղ ադրբեջանական կողմը տարբեր միջոցների է դիմում:

Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք փարիզյան հանդիպումը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ` Սաֆարովի գործից հետո “սառույցը կոտրելու” հնարավորություն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ