19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավարտում է  առաքելությունը

Ավարտվում է  ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների առաքելությունը Տավուշի մարզում:  Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800  ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Գագիկ Միրիջանյանի և  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ Նոյեմբերյանի  բժշկական կենտրոնին նվիրաբերել են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:

«Նման բարձրակարգ մասնագետների այցերը Հայաստան շատ ողջունելի են: Մենք այս ծրագրերի շնորհիվ առաջին հերթին ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը և այն շարունակական դարձնել»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:

Բժշկական խմբի կազմում ընդգրկված էին մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ մասնագետներ, որոնք չնայած  գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին,  սիրով և բարձր պատրասակամությամբ կատարեցին իրենց առաքելությունը:

«Մենք առանձնացրել ենք այս բժշկական կենտրոնի առաջնահերթությունները, որ մեր առաքելությունը կառուցենք ըստ մարդկանց կարիքների` աջակցելով վիրաբուժությանը, մանկաբուժությանը, սրտանոթային, արյան  բարձր ճնշման հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, որոնք այս  տարածքի համար լուրջ մարտահրավերներ են»,- լրագրողների հետ զրույցում  ասել է «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսը:

Նշենք, որ Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները մեր երկիր ժամանել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ