24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կազատե՞ն

Հոկտեմբերի 25-ին Վոլոդյա Ավետիսյանի  վաղաժամ ազատման համար տրված դիմումի քննարկման համար նիստ կհրավիրվի: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանին» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը:

«Նիստը փակ է լինում ու մենք անգամ չգիտենք, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ընդգրկված: Դա մեզ համար մութ է: Դուրս է գալիս՝ ով ուզի գումար կտա ու այս ճանապարհով մարդ կազատի բանտից: Մենք այս նիստից ակնկալիք չունենք»,- նշեց Սարուխանյանը:

«Բայց, կարծում եմ, Վոլոդյայի վաղաժամկետ ազատումը հնարավոր է, քանի որ մենք Եվրադատարան ենք դիմել, իրենք ինչ-որ ձև դա մեղմելու համար կգնան որոշակի քայլի: Ցույց տալու համար, որ ազատամարտիկների խնդիրները Հայաստանում լուծում են ստանում»:

Հիշեցնենք, ազատամարտիկ, պահեստազորի  գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ