19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդպես էլ անհասկանալի մնաց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով գրավի դիմաց ազատ էր արձակվել «Սդղի գյոլի» գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին` Դերենիկ Հակոբյանը. այս մասին Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ղևոնդյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը։

«Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է դատախազը որոշել բողոքարկել առաջին ատյանի որոշումը, կարևորն այն է, որ իմ պաշտպանյալը ազատության մեջ է»,-նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ գործով քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը փոխել էր Հակոբյանի խափանման միջոցը և 1 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել: Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ