19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պայթյուն Թուրքիայում. հիվանդանոցի շենքն ավերվել է

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ռումբերով բեռնված մեքենա է պայթեցվել: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-22 գիշերը՝ Շամդինլիի Սերմենթ պողոտայում, գրում է Ermenihaber.am-ը:

Պայթյունի հետևանքով վնասվել են նշյալ պողոտայի վրա գտնվող մեկ տասնյակից ավելի աշխատավայրեր ու տներ, ինչպես նաև՝ տարածքային հիվանդանոցի, տեղական ինքնակառավարման և անվտանգության մասնաշենքերը: Նշվում է, որ հատկապես մեծ վնաս են կրել հիվանդանոցի մի քանի բաժանմունքներ, ինչի հետևանքով հիվանդանոցը դադարել է գործել: Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Աղբյուրի համաձայն՝ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները: Պայթյունից հետո տարածքում բախում է սկսվել քուրդ զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ տարածքում մեծամասշտապ գործողություն են սկսել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ