24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար. 49 հոգի է մահացել /ֆոտո/

Ֆրանսիայի հարավարեւմտյան շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 49 հոգի է մահացել: Իրար են բախվել մարդատար ավտոբուսն եւ բեռնատար մեքենան, հայտնում է lifenews.ru-ն:

Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Ժիրոնդայի դեպարտամենտի Լիբուռն քաղաքի մերձակա տեղական նշանակության նեղ ճանապարհին: Մեծ արագությամբ ընթացող փոխադրամիջոցների բախման հետեւանքով դրանք բռնկվել են: Ավտոբուսի ուղեւորներից շատերը զոհվել են՝ չկարողանալով դուրս պրծնել այրվող սրահից:

Ըստ առկա տվյալների՝ զոհվածների մեծ մասը Էքսկուրսիա մեկնած տարեցներ են: Ողջ Է մնացել միայն ութ մարդ, որոնցից երեքը վերքեր են ստացել:

Պատահարի վայրում աշխատում են հրշեջ-փրկարար ծառայության շուրջ 60 աշխատակիցներ:

4a0caf8e0caee65f0f6b2c15bc869dec__660x

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ