19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրվա քաղաքապետին

Ըստ քաղաքական կուլիսներում պտտվող լուրերի, Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական  Սամվել Բալասանյանն արդեն ԲՀԿ-ի վերադասին նախազգուշացրել է, որ լքելու է կուսակցությունը; Առաջիկա օրերին, ըստ մեր աղբյուրների, սպասվում է Բալասանյանի հայտարարությունը: Ավելին լուրը իմանալուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարգադրել է հետ բերել Գյումրիին նվիրած ձյունմաքրիչ տրակտորներն ու այլ սարքավորումները, ինչի արդյունքում Գյումրու փողոցները կորել են ձյան մեջ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանից: Վերջինս ասաց, որ Գյումրվա փողոցները հնարավորինս մաքրվել են եւ Գագիկ Ծառուկյանի նվիրած սարքավորումները ծառայում են իրենց նպատակին. դրանք Գյումրիում են: “Ոչ 40 րոպե հետո, ոչ մեկ ժամ  հետո եւ ոչ էլ առաջիկայում Բալասանյանը նման հայտարարություն չի անելու: Դա հերթական սեւ հումորն է”,-ասաց խոսնակը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Ի դեպ, նա խնդրեց մեր միջոցով նման տեղեկություններ տարածողներին այլ բան մտածել եւ տարածել: “Արդեն դրանից հոգնել ենք”,-ավելացրեց խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ