25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել

ԱՆ նախարարության իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հանրապետությունում շրջանառում են սուր շնչառական վարակների ադենովիրուս և ռինովիրուս հարուցիչները: Գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

«Ներկայումս հիվանդանոցներում վիրուսային  բարդացած դեպքեր չունենք թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների շրջանում»,-հավելեց մասնագետը` միաժամանակ հորդորելով շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով խուսափել հիվանդի հետ շփվելուց, հիվանդանալու դեպքում մնալ տանը և դիմել բժշկին,  հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները: Խորհուրդ տրվեց  նման վարակների դեպքում խուսափել հակաբիոտիկներից։

ՀՀ  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից  իրականացվում են մի շարք միջոցառումներ։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բժշկական կազմակերպություններին իջեցվել են համապատասխան ցուցումներ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում խստացվել է հակահամաճարակային ռեժիմի պահպանումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ