24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վիճահարույց նախագիծը` երկրորդ ընթերցմամբ. ընդդիմությունը դժգոհ է

Քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, որով նախատեսվում է քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն ստեղծել  ԱԺ Էթիկայի հանձանժողովում:

Նախագծի հեղինակ եւ զեկուցող Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց այսօր ԱԺ տարբեր խմբակցությունների հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կայացած քննարկումների արդյունքները: “Տարբեր բանավոր առաջարկներ են հնչել, սկսած նրանից, որ ԲՀԿ-ն առհասարակ ընդգրկված չլինի Էթիկայի հանձնաժողովում, քանի որ դա մեծամասնության եւ փոքրամասնության խնդիրն է, ինչպես ընդունված է բոլոր երկրներում, վերջացրած ամբողջությամբ նախագիծը հանելու առաջարկով: Մենք դեմ էինք ԲՀԿ-ին հանելու առաջարկին, ներկայացրինք նոր փոփոխված նախագիծ”,-նշեց պատգամավորը:

Ըստ այդմ, նախատեսվում է, նախ սահմանել, թե ով է համարվում ոչ ընդդիմադիր խմբակցություն, որովհետեւ գործով կանոնակարգ օրենքը տալիս է միայն “ընդդիմադիր’’ սահմանումը: Փոփոխված նախագծով առաջարկվում է, որ խորհրդարանական այլ խմբակցություները, որոնք չեն հայտարարել իրենց ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելու մասին, հանձնաժողովում ներկայացված լինեն 1 անդամով:

Փոփոխվել է նաեւ հանձնաժողովում որոշումների կայացման կարգը: “Հանձնաժողովի որոշումը կայացվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին և որոշմանը կողմ են քվեարկել ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ”,-ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը եւ եզրափակեց` փոփոխությունների արդյունքում ընդդիմությունը եւ իշխանությունը ունենում են հավասար տեղեր եւ  հանձնաժողովում արտացոլվում է  նաեւ խորհրդրանում առկա իրավիճակը:

Հիմնական զեկուցողի ելույթներին հաջորդեցին ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթները, որոնք առաջարկված փոփոխություններն անընդունելի համարեցին: Արծվիկ Մինասյանն ասաց, որ չնայած ԱԺ նախագահը ջանքեր գործադրեց, բայց համաձայնություն չկայացավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ