25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսքանից հետո ո՞նց ես նայելու քո երեխաների եւ թոռների երեսին. Ջհանգիրյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ: Շուրջ 9 տարի անց մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը արդարացվեցին: Այս մասին Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Հարությանյանը գրառում է արել` հարց ուղղելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին:

”Շնորհավորում եմ արդարության հաղթանակը եւ ուզում եմ մի հարց տալ այդ գործի գլուխ կանգնած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: 

Դու ո՞նց ես այսքան տարի հանգիստ քնել, երբ քո թեթեւ ձեռքով այդ երիտասարդները, ինչպես դու էիր սիրում ասել, փտում էին բանտում: Այսքանից հետո ո՞նց ես նայելու մարդկանց, էլ չեմ ասում` քո երեխաների եւ թոռների երեսին”,-գրել է օգտատեր:

Հավելենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ջհանգիրսյանն ասել էր. ”Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ