25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդը կտրել է 18-ամյա կնոջ գլուխը /վիդեո/

Աստրախանի շրջանում հրեշավոր սպանություն է տեղի ունեցել: 18-ամյա կնոջ գլուխը կտրել են, բացել որովայնը դանակով, ապա մարմինը գետը նետել:

Օլգայի սպանության մեջ մեղադրվում է նրա ամուսինը` Վիկտորը, հայտնում է НТВ.Ru-ն: Թեեւ Վիկտորի ծնողները չեն հավատում, բայց Օլգայի ընկերուհիները պնդում են, որ Վիկտորը ունակ էր նման քայլի:

Մահացածի մտերիմ ընկերուհի Լյուդմիլան պատմել է, որ Օլգայի եւ Վիկտորի ծանոթությունը սկսվել է բնաբարությունից, այն ժամանակ Օլգան 13 տարեկան էր: 16 տարեկանում Օլգան հղիացել է, եւ զույգն ամուսնացել է:

Ընկերուհին ասում է, որ ամուսինը անընդհատ ծեծել է կնոջը, նույնիսկ հղիության ժամանակ, տանից դուրս չի թողել: Օլգան հաճախ է որդու հետ փախել տնից, իսկ երբ կինը հայտնվել է հիվանդանոցում, վերցրել է որդուն եւ կնոջն այլեւս տուն չի թողել: Կինը դիմել է դատարան, եւ դատարանը որոշել է երեխան մոր հետ թողնել: ամուսինը չի ցանկացել որդուն տալ մորը, իսկ որոշ ժամանակ անց կնոջը գտել են սպանված:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ