19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ նախագահի ելույթը գործով ապացուցված էր. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ 14-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը առանցքային էր: Այն թե գերագույն գլխավոր  հրամանատարի, թե հանրապետության նախագահի, թե պետական ու ազգային գաղափարախոսության ջատագովի, եւ թե ժողովրդավարական  բարեփոխումների առաջնորդի ելույթ էր: Այսօր  անդրադառնալով Սերժ Սարգսյանի` համագումարում ունեցած ելույթին, Henaran.am –ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Ինչու պետական գործչի, որովհետեւ հանրապետության նախագահն իր ելույթում արժեւորեց այն բոլոր ձեռքբերումները, որոնք եղել են ոչ միայն իր նախագահության տարիներին, այլեւ ողջ 21 տարվա պատմության ընթացքում: Նա ստվեր չգցեց որեւէ նախկին ղեկավարի վրա, ինչը իսկական պետական գործչի օրինակ է, եւ դա պետք է ուսանելի օրինակ լինի շատ նախկին ու ներկա ղեկավարների համար: Նա անկախության առաջին տարիներն անվանեց ոչ թե մթի ու ցրտի տարիներ, ինչպես որոշ դեպքերում անվանել են, այլ անվանեց պայքարի եւ մաքառումի տարիներ”,-մեզ հետ զրույցում շարունակեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նկատեց.”Այս ամենը խոսում է այն մասին, որ հանրապետության նախագահը ի տարբերություն որոշ փոքրիկ գործիչների, չի գործում ընդդեմ: Նա գաղափարի առաջնորդ է եւ նա հանուն է գնում”:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց անցնող հինգ տարիների ձեռքբերումների ու բացթողումների շուրջ ՀՀ նախագահի գնահատականները. “Նա շատ ազնիվ եւ շիտակ ասաց, որ բնականաբար բավարար չէ այն առաջընթացը, որին մենք հասել ենք եւ բավարար չէ մի շարք պատճառներով. նա խոսեց ճգնաժամի մասին եւ ասաց, որ ի տարբերություն մի շարք զարգացած երկրների, մենք կարողացանք ճգնաժամը հաղթահարել ավելի քիչ կամ մինիմալ կորուստներով: Չեղան աշխատատեղերի եւ սոցիալական ծրագրերի կրճատում կամ գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում”:

Էդուարդ Շարմազանովը չափազանց կարեւորեց ՀՀ նախագահի հետեւյալ ազդակը, որը մեր զրուցակիցն, այլեւս, ձեռքբերում է համարում. ”Մենք աղբարկղ ենք նետելու անհանդուրժողականությունը, մենք աղբարկղ ենք նետելու մեր հակառակորդներին հայրենիքի դավաճան անվանելու պրակտիկան եւ աղբարկղ ենք նետելու լրագրողների դեմ ուժի գործադրումը”: Շարմազանովի խոսքով, փաստ է, որ վերջին 5 տարիների ընթացքում ազատ խոսքը եւ բազմակարծությունը գերակշռում է, փաստ է, որ ՀՀ որեւէ քաղաքացի տեղեկատվություն ստանալու խնդիր չունի, լրատվամիջոցը, որը տարիներ շարունակ եթեր հեռարձակվելու իրավունք չուներ, այսօր, ճիշտ է` ոչ ամբողջական կերպով, բայց իր խոսքը տեղ հասցնելու հնարավորություն է ստացել:

“Քաղաքական իշխանությունը նախագահի գլխավորությամբ, ապահովել է քաղաքական բազմակարծությունը եւ խոսքի ազատությունը: Սա փաստ է: Այլեւս անշրջելի է խոսքի ազատության եւ բազմակարծության եղելությունը”:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով երկրի ղեկավարը կոռուպցիայի վերացման մասին ամպագորգոռ հայտարարությունների փոխարեն շատ հստակ ասաց` մենք անհանդուրժող ենք դրա նկատմամբ եւ քայլ առ քայլ առաջ ենք գնում:

Սերժ Սարգսյանը, ԱԺ փոխնախագահի խոսքով, ներկայացրեց նաեւ նոր Հայաստանի տեսլականը.”Թերեւս առաջին անգամ  ամենաբարձր մակարդակով հստակ ասվեց, որ թիվ 1 արժեքը դա ՀՀ քաղաքացի լինելն է եւ իշխանությունը պետք է ծառայի քաղաքացուն եւ երբ նախագահն ասում էր, որ Դուք-ով պետք է խոսել քաղաքացու հետ, հենց դա նկատի ուներ, որ եթե որեւէ պաշտոնյա մտածում է այլ կերպ, մտածում է, որ պաշտոնն իր համար իրավունք է, նա չպետք է տեղ ունենա: Թիվ 1 մեսիջը հենց այն է, որ պետության տերը ՀՀ քաղաքացին է: Նախագահը շարունակեց, որ որեւէ մեկն իրավունք չունի չարդարացնել ՀՀ քաղաքացու հույսերն ու ակնկալիքները, որեւէ մեկը իրավունք չունի հոսահատեցնել Սփյուռքում ապրող մեր հայրենակցին, որ նա հայրենիք չգա”:

Էդուարդ Շարմազանովի խոսքով ՀՀ  նախագահը խոսեց արդարության դեֆիցիտի խնդրից, առանց որի ապահով Հայաստան չի լինի: ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ, երբ այս մասին խոսում է ՀՀ նախագահը, նշանակում է` սա հստակ ազդակ է: Եվս մեկ կարեւոր շեշտադրում առանձնացրեց Էդուարդ Շարմազանովը.”Այն, որ անարդարության, ամենաթողության մասին ապագա սերունդը պետք է իմանա միայն իր ծնողների հուշերից”:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ չի հիշում, որ հանրապետության որեւէ ղեկավար երբեւէ նման հստակ եւ հեռուն գնացող ազդակներ ուղղեր: Մյուս կարեւոր հանգամանքը, որ պետք է առանձնացնել ՀՀ նախագահի ելույթում, ըստ մեր զրուցակցի, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի դիրքերից արված այն մեսիջն էր, որ մենք պետք է ուժեղացնենք մեր զինված ուժերը` միեւնույն ժամանակ չխուսափելով մատնանշել նաեւ ԶՈՒ եղած թերությունները: “Այսինքն` տեսնում է”,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա կարեւորեց նաեւ Արցախի` իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայստան-Սփյուռք փոխգործակցության ուղղությամբ արված հստակ ազդակները:

Ամփոփելով, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ՀՀ նախագահի ելույթը գործով ապացուցված էր` անցնող 5 տարիները ստեղծեցին այն հիմքը, որը հնարավորություն կտա գնալ վերը նշված ուղենիշերով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ