24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալեն Դելոնը չխախտեց ‘’հայկական ավանդույթը’’ /ֆոտո, վիդեո/

Համաշխարհային կինոյի լեգենդ, ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնը, լինելով Հայաստանում, թերևս չխախտեց ավանդույթը և հրավիրված ասուլիսին ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով: Նրան և ‘’Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի ստեղծագործակցական կազմին լրագրողները և կազմակերպիչները դիմավորեցին ծափահարություններով: Չնայած կազմակերպիչները նախապես խնդրել էին չկենտրոնանալ և բոլոր հարցերը չուղղել աշխարահռչակ դերասանին, այնուամենայնիվ հարցերի գերակշիռ մասը ուղղված էր հենց նրան: 

Ալեն Դելոնն առաջին անգամ էր Հայաստանում և չէր պատկերացնում, որ իրեն այսպես կդիմավորեն: Այս մասին դերասանն ասել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ այսօր հանդիպել էր նախագահի հետ:

Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա, Ալեն Դելոնին հաճելի է եղել աշխատել հայերի հետ, հատկապես ֆիլմի հերոսուհու հետ: Բայց հիմա լինելով Հայաստանում` համոզվում է, որ շատ գեղեցիկ մայրեր կան: Նշենք, որ աշխարհահռչակ դերասանը շատ ավելի վաղ նկարահանվել էր ավիաընկերության մասին մի գովազդում: Լրագրողների հարցին, թե արդյոք ավիաընկերության գովազդում նկարահանվելը նշանակում է, որ դա իր ընկերությունն է, կատակով պատասխանեց. ”Իհարկե, ես շատ ընկերություններ ունեմ, բայց ավիաընկերություն չունեմ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ