20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նա հավատարիմ է մինչև վերջ

Գրասեղանը միշտ թափթփված էր, աշխատանքի էր գալիս բոլորիցս վաղ: Դանդաղ ու ծուլացող ժպիտով բարի օր էր մաղթում ու նստում համակարգչի դիմաց: Անգամ սխալները ժպիտով էին ընդունվում: Եթե հետաքրքիր  մտահղացում կամ բացառիկ նյութ էր ունենում, ոտքերը հատակին քստքստացնելով շտապում էր խմբագրի աշխատասենյակ:

Նա մեր Արմենն էր, Henaran.am կայքի լրագրող՝ Արմենակ Դավթյանը: Թող որ անփույթ ու անպատասխանատու, գործողությունների մեջ երբեմն չափից դուրս անհասկանալի ու չտրամաբանված …

Մեր գործընկերն այսօր անազատության մեջ է: Արմենն այսօր նշում է իր տարեդարձը` ընտանիքից ու ընկերներից հեռու: Ասում է` հիմա ամեն ինչ ուրիշ է: Վերարժեւորման եւ ճանաչողության բոլորովին այլ չափման դաշտում է: Նարեկ է կարդում: Տիրոջն է ապավինում: Որովհետեւ Աստված իր Միածին Որդուն Երկիր ուղարկեց, ոչ թե կործանելու, այլ փրկելու, որովհետեւ առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին:

Աստծու սերը համբերող է, քաղցրաբարո է, Նրա քարոզած սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում,  չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի անհետանում:

Նա հավատարիմ է մինչեւ վերջ, ամենածանր պահին, երբ մարդիկ շրխկացնելով փակում են բոլոր դռները, երբ թիկունքից խփում են սիրելիները, Աստված ասում է` դուռը թակիր եւ կբացվի …  Աղոթում ենք, որ բացվի դուռը` կյանքի դուռը, սիրելի Արմեն, որտեղ նեղվածք է, որ քչերն են գտնում, բայց երբ գտնում են, ապրում են:

Շնորհավոր ծնունդդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ