25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կալիֆորնիայի հայազգի նահանգապետը․ Ջորջ Դոքմեջյան․ հայտնի հայերը շարքից

Ջորջ Դոքմեջյանը եղել է Կալիֆորնիայի առաջին հայազգի նահանգապետը՝ պաշտոնավարելով 1983-1991 թվականներին։ Նա անողոք դիրք էր որդեգրել հանցավորության և մարդու իրավունքների խախտումների հանդեպ։ Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ նա Ապարտեիդի (ռասայական խտրականություն) դեմ ծավալվող շարժմանն օգնելու նպատակով նույնիսկ սառեցրեց Կալիֆորնիայի ներդրումները Հարավային Աֆրիկայում։ Ջորջ Բուշի նախագահական մրցավազքի ընթացքում եղել է փոխնախագահության հնարավոր թեկնածու, բայց նրա թեկնածությունն ի վերջո մերժվել է, գրում է 100lives.com-ը։

Ծագումը

Դոքմեջյանը ծնվել է 1928թ. Նյու Յորքում։ 1950-ականներին տեղափոխվել է Կալիֆորնիա։ Հայրը ծագումով Այնթապից էր (ներկայումս՝ Ղազիանթեփ), մայրը՝ Էրզրումից, որոնք փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ ներգաղթել են Միացյալ Նահանգներ։ Ջորջի հորաքույրը Եղեռնի զոհ է դարձել։

Ճանաչված է

Կալիֆորնիայի նահանգապետ, փոխնախագահության հնարավոր թեկնածու և Ապարտեիդի դեմ պայքարի ջատագով և աջակից։

Նշանավոր մտքեր

-Ես կարծում եմ՝ մեր երկրի շահերը պահանջում են ձևավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը համահունչ կլինի ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների հարցերում մեր իսկ ունեցած ամուր համոզմունքներին։

Այլոց խոսքով

«Նելսոն Մանդելան և Ջորջ Դոքմեջյանը երբեք չեն հանդիպել, սակայն Մանդելայի ազատ արձակումն ու Հարավային Աֆրիկայում ռասայական խտրականության անկումը զգալի չափով նաև Կալիֆորնիայի նահանգապետի վաստակն է»,– գրել է Los Angeles Times-ը:

«Ուժեղ կամքով և ցածրախոս մարդ էր, որին նաև «երկաթե դուքս» էին կոչում»,–  բնութագրել է Los Angeles Times-ը:

«Իրավակարգի պաշտպանը Կալիֆորնիայում անցնում է պաշտոնավարության»,– գրել է TIME-ը:

Աղբյուր՝ https://100lives.com/hy/armenia/detail/6384/%D5%BB%D5%B8%D6%80%D5%BB-%D5%A4%D5%B8%D6%84%D5%B4%D5%A5%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D6%80%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ