16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պրոբացիայի ծառայության շնորհիվ զգալիորեն կնվազեցվի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթների և դրա վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի ներկայացրած նախնական փորձագիտական կարծիքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սուրեն Քրմոյանը մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում կարևորել է կազմակերպված քննարկումը և նշել, որ օրենքի նախագիծը դեռևս գտնվում է լրամշակման փուլում և քննարկումնների ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված ողջամիտ առաջարկներն անպայման տեղ կգտնեն օրենքի վերջնական տարբերակում: Արդարադատության նախարարի տեղակալը հայտնել է նաև ՀՀ ԱՆ պատրաստակամությունը՝ հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ պետական մարմինների հետ պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներում ևս սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն անդրադառնալով «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրին՝ կարևորել է դրա շրջանակներում ներդրվող պիլոտային ծրագրերը, որոնք, նրա խոսքով, հնարավորություն կտան հասկանալ, թե պրոբացիոն ծառայության ոլորտում տարբեր երկրներում ներդրված հաջող փորձերը և դրանց առանձնահատկությունները որքանով են կիրառելի Հայաստանի Հանրապետությունում:

Պրոբացիոն ծառայության հիմնական գործառույթը հանդիսանալու է այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը և այլընտրանքային պատիժների կիրառման կատարելագործումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի շնորհիվ զգալիորեն կնվազեցվի նաև քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով հիմնադրույթները, հիմնական խնդիրները, հասկացություններն ու սկզբունքները, ինչին հաջորդել է քննարկմանը մասնակցող շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հարցուպատասխանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ