20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մինի ֆուտբոլի հերթական  խաղադաշտը շահագործման է հանձնվել

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի համար 14 շենքի բակում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Սա մայրաքաղաքում 2015 թվականին շահագործման հանձնված 10-րդ խաղադաշտն էր: Թվով 11-րդ և այս տարվա վերջին խաղադաշտը շահագործման կհանձնվի մոտ օրերս` Ավան վարչական շրջանում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նպատակահարմարությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ