19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարադատության նախարարը բարոյականության դասեր տվեց /վիդեո/

 Ազգային ժողովի պատգամավորներ՝ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին գաղտնալսելու եւ ձայնագրությունը Համացանցում տեղադրելու վերաբերյալ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից: Ըստ նախարարի, պիտի նախ պարզել, թե ով է ձայնագրել եւ տեղադրել դա:

  “Մի՞գուցե եթե այդ մարդիկ իրենց ձայնագրությունը որոշում են հրապարկել, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Պետք է սա պարզել, բայց սա մի խնդիր է, զուտ իրավական: Մյուս կողմից՝ ես հարցի քաղաքական ասպեկտի վրա պետք է ուշադրություն դարձնեմ, ինչից հեղինակները փորձում են խուսափել:

Ամենամեծ անբարոյականությունն այն է, երբ մարդը բարոյականություն է պահանջում ուրիշից, իսկ ինքը այդպիսին չէ”,-ասաց նախարարը՝ չպարզաբանելով, թե ում նկատի ուներ կոնկրետ: “Վերջ, ասացիք մեկ հարց”,-ասաց ու հեռացավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ