25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեւոն Զուրաբյանը հաստատեց` Օսկանյանի հետ

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսմանը, ասաց, որ խոսակցությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, Երեւանի “Ռիչ” սրճարանում:

Զուրաբյանը, ինչպես եւ իր գործընկերները` ՀԱԿ-ից, կտրականապես հրաժարվեց ինչ-ինչ ճանապարհով  անդրադառնալ հանրության սեփականությունը դարձած զրույցի բովանդակային մասին: “Հասարակության մեջ հիմնական հարցը դարձավ այն, որ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում , պարզվում է, այնքան էլ ապահով չէ կամ ապահով է հատուկ ծառայությունների համար”,-նշեց, Զուրաբյանը եւ հավելեց, որ “բովանդակության մասին խոսողն զբաղված է ԿԳԲ-ական սադրանքով”:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ձայնագրությունը ՀԱԿ-ում ճեղքվածք չի առաջացրել, չնայած այն բանին, որ ճեղքվածը ձայնագրության մեջ քննարկվող հարցի շուրջ մինչ ձայնագրության հրապարակայնացումն էլ ակնհայտ էր: Նրա խոսքով, ՀԱԿ-ում բոլորը հասկացող մարդիկ են եւ հասկանում են, թե ինչ է նշանակում հատուկ ծառայությունը: Լեւոն Զուրաբյանը բացառեց, որ ՀԱԿ-ում ձայնագրության բովանդակային մասի վերաբերյալ կարող է որեւէ քննարկում լինել:

Նրա խոսքով, այն , որ տեղի ունեցածը ապօրինի է, բոլորն են ընդունում, այդ թվում  իշխանության ներկայացուցիչները: “Մեր խորին համոզմամբ, դա Սերժ Սարգսյանի հրամանով կատարել են ՀՀ հատուկ ծառայությունները, բայց եթե իշխանությունները դա չեն ընդունում, դրա համար կա շատ պարզ մի բան` նրանք ուղղակի հետաքննում են, գտնում են նրան,  ով դրել է այդ ձայնագրությունը սոցցանցերում` “Յութուբում” եւ հետո պարզում են, թե ով է կատարել այդ ձայնագրությունը”, -շարունակեց Լեւոն Զուրաբյանը` համոզմունք հայտնելով, որ եթե դա հատուկ ծառայությունների ձեռքի գործը չէ, ուրեմն շատ հեշտությամբ կարելի է բացահայտել կատարվածը:

“Ընդամենը , իշխանություններն իրենք պետք է վերցնեն հետաքննությունն իրենց ձեռքը, եթե փորձում են հակադարձել մեղադրանքներին”:

Henaran.am-ը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, բացի մամուլով արված հայտարարությունը, պաշտոնապես կդիմի՞ իրավապահ մարմիններին գործ հարուցելու համար: ՀԱԿ համակարգողը պատասխանեց.

“Կքննարկենք, եթե իրենց պետք է ֆորմալ դիմում, միգուցե դա էլ անենք, ինչ է եղել: Սա միայն իմ եւ Վարդան Օսկանյանի գործը չէ, ՀՀ բոլոր քաղաքացիները ուզում են, որ մենք ապրենք իրական ժողովրդավարական երկրում, որտեղ հարգվում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները, ուրեմն, թող սա դառնա ժողովրդավարության թեսթ ’’:

Իրավապահներին պաշտոնապես դիմելու հարցը Զուրաբյանը կքննարկի ՀԱԿ-ի հետ եւ այդ մասին տեղյակ կպահի նաեւ Վարդան Օսկանյանին:

Ավելի վաղ Henaran.am-ին դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը  ասել էր, որ համապատասխան անձանցից իրենք նման դիմում չեն ստացել:

Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնված գաղտնալսված ձայնագրության մեջ Լեւոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը քննարկում են ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության հարցերը: Զուրաբյանը որպես այդ համագործակցությանն ընդդիմացողներ շոշափում է Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի անունները`ՀԱԿ-ից եւ “Հանրապետություն” կուսակցության եւ Դավիթ Շահնազարյանի անունները` ՀԱԿ-ից դուրս եկած գործիչներից եւ նշում է, որ Տեր -Պետրոսյանից բացի այլ թեկնածուի առաջադրման դեպքում /ԲՀԿ-ի թեկնածուի/ յոթից-տասը տոկոս ձայները խայտառակություն չեն կարող ընկալվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ