25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպիտակցի Հայկոն ադրբեջանցի Նասիբի հետ տարիներ առաջ է քեֆ արել. Առավոտ

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցության քեֆ-համերգը:

Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին: 

Այդ քեֆին նվագած հայ երաժիշտները “Առավոտի” թղթակցին ասացին, որ քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի մաքսատան մոտ գործում էր հագուստի շուկա, եւ Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանցիների հետ հայերի կապերն ավելի սերտ էին: Երգիչ Նասիբը Վրաստանի քաղաքացի է, Սադախլոյի մոտակա ադրբեջանական գյուղի բնակիչ, նրա գյուղը Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի դեմ-դիմաց է, Դեբեդի ձախ ափին: Երաժիշտներն ասացին, որ այդ տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո երգիչ Նասիբը Ադրբեջան գնալու համար խնդիրներ ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ