25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եղիսաբեթ 2-րդն առաջին անգամ ներկա կգտնվի նախարարների կաբինետի նիստին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դեկտեմբերի 18-ին ներկա կգտնվի բրիտանական նախարարների կաբինետի նիստին: Այդ մասին իր միկրոբլոգում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Սպասվում է, որ թագուհին կես ժամ շարունակ դիտորդի կարգավիճակում ներկա կգտնվի ծննդյան տոներից առաջ կայանալիք տարվա վերջին նիստին:

“Sky News”-ը նշում է, որ վերջին բրիտանական միապետը, ով ներկա է գտնվել նախարարների կաբինետի նիստին, Վիկտորյա թագուհին է եղել` 1901-ին մահացած ներկա թագուհու տատի տատը: Այցի համար առիթ է հանդիսացել թագուհու գահակալման 60-ամյա “ադամանդե հոբելյանը”, որը Մեծ Բրիտանիայում նշվում է 2012-ին:

Դաունինգ-Սթրիթում` վարչապետի նստավայրում, թագուհին սեղանի շուրջ տեղ կզբաղեցնի վարչապետ Քեմերոնի եւ ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի միջեւ: Ըստ վարչապետի գրառման` թագուհուն նվեր կմատուցվի հոբելյանի կապակցությամբ:

Բրիտանական ներկայիս միապետության օրենքներով թագուհին,ով պետության գլուխն է, վարչապետ է նշանակում խորհրդարանական ընտրություններում հաղթանակած կուսակցության կամ կոալիցիայի ղեկավարին: Կաբինետի անդամների ընտրության հարցում թագուհին գրեթե չի մասնակցում: Նրանց թեկնածությունը որոշում է վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ