29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԼՄ-ներին տվել են վճռի միայն եզրափակիչ մասը

դատական-վճիռ

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել էր «Հրապարակի» և «iLur.am»-ի գործով միայն եզրափակիչ մասը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց iLur.am-ի խմբագիր Քրիստինե Խանումյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն հրապարակել էր իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանիև Արայիկ Ղազարյանի դիմումի հետ կապված: Դիմումի նպատակն էր պարզել այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: ՍԴ-ն որոշել էր, որ դատարանի վճիռները՝ բացահայտելու տեղեկատվության աղբյուրները, ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

Քրիստինե Խանումյանը նշեց, որ իրենց վճիռն ամբողջությամբ դեռ չի տրամադրվել: Այդ է պատճառը, որ չեն կարող իրենց մեկնաբանությունը տալ վճիռի վերաբերյալ: Բանն այնն է, որ առաջին հայացքից որոշումը ենթակա է վերանայման, սակայն ամբողջ վճռին ծանոթանալուց հետո կարելի է վերջնական գնահատական տալ:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» և «iLur.am»-ը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի կայացրած՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանը պահանջել էր լրատվամիջոցներից բացահայտել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կողմից հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկատվության աղբյուրը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ