25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարադոքս

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  հրապարակմանը, ըստ որի` ինքը համարվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածուներից մեկը:

«Ի արձագանք այսօրվա «ՀԺ» հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար: Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք:

Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ ես աշխատում կրթության եւ գիտության նախարար»,- գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ օրաթերթը գրել էր, որ ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ թե կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում:

Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո կրթության և գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ