20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բժշկական ծառայություններ սահմանամերձ գյուղերին

«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները շարունակում են իրենց հմտություններով կիսվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ` միաժամանակ տրամադրելով սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն և բժշկական օգնություն:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խմբի հինգօրյա այցը կենտրոնացած է մասնավորապես Նոյեմբերյանում: Նրանք և «Հայաստան» համահայկական հիմնադրամը այս բժշկական կենտրոնին նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:

Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Մասնագետները իրականացնում են լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և  վիրահատություններ:

Չնայած բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, նրանք սիրով և  բարձր պատրասակամությամբ մատուցում են բժշկական ծառայություններ սահմանամերձ մարզի բնակչությանը:

ՀՀ առողջապահության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը առաջին իսկ օրից տավուշցիներին անտարբեր չի թողել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ