20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

15 ամյա Մաթևոսը 20 օր կորած էր.մանրամասներ

Մաթևոսը անհետացել էր 20 օր առաջ, սակայն 2 օր առաջ պարզ դարձավ, որ տղայի մոտ ամեն բան կարգին է: 15-ամյա Մաթևոսը Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան է:

Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տղային մայրը տուն էր տարել և ունեցած տեղեկատվության համաձայն տղան տանից հեռացել է եղբոր հետ վիճելուց հետ:

Կրթահամալիրի տնօրենը  պատմեց, որ մայրը դիմում է գրել, որ երեխային տանի տուն, վերջինս էլ այդ ժամանակ փախել է տնից, ու  սա առաջին դեպքը չէ, օրինակ՝ ամռանը ևս մայրը Մաթևոսին տուն էր տարել, երեխան էլի փախել էր, նորից դիմել էին ոստիկանություն եւ հայտնաբերել:

«Փոքր հասակից ինքը մոր հետ մուրացկանությամբ է զբաղվել, այդ երևույթը իր մեջ կարծրացած է, իր համար սովորական բան է թափառելը և մուրալը»,-ասաց կրթահամալիրի  տնօրեն Լարիսա Սարգսյանը։

Կրթահամալիրի տնօրենը հավաստեց, որ ուսման ընթացքում աշխատակազմը փորձել է փոխել տղային՝ նրա մեջ մուրալ ցանկանալու հակումը կոտրելով, որը դեռևս չի հաջողվել:

«Տղան դպրոցին ադապտացվում է, հետո նորից, երբ մայրը տանում է, նույն իրավիճակում է հայտնվում: Նորից տուն է գնում, սկսում մուրացկանությամբ զբաղվել, մուրացկանությամբ զբաղվելու սովորություն ունի,  շատ երեխաներ ենք ունեցել մուրացիկ, բայց փոխվել են, Մաթևոսը չի փոխվել: Երևի հիմնական պատճառն այն է, որ մեծ հասակում է մեզ մոտ եկել: Մայրը հիվանդ է, չի կարողանում հետևողական լինել, մեզ մոտ գալուց հետո բավականին փոխվել է, վատ սովորություններից ձերբազատվել, բայց ամռանը մայրը տարավ ու ամեն ինչ սկսվեց նորից», -նշեց  տնօրենը։

Նշենք, որ 2015 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր Երեւանի թիվ 1 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Մաթեւոս Պ.-ն: Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ