19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր փնտրած սահմանադրությունն անհասանելի է

Գրեթե մեկ շաբաթ է մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: ԱԺ-ն դեռ նախորդ շաբաթ հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իսկ հանրաքվեի դեմ և կողմ ճամբարները տևական ժամանակ է՝ համոզում են հանրությանը իրենց դիրքորոշումների ճշմարտացիության մեջ:

Բնականաբար հանրությանը «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներից տեղեկատվությունը կարող է ուղղորդել, իսկ ինչպես ինֆորմացիա ստանալ առաջին ձեռքից` անձամբ ընթերցել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Պարզվում է, սա այդքան էլ հեշտ չէ, քանի որ նախագիծն ընթերցելուց առաջ, նախ այն պետք է գտնել:

Հետաքրքական է, որ Google-ի որոնողական համակարգում «Սահմանադրական փոփոխությունների նախագիծ» գրելով՝ հանդիպում ենք նախագծի ընդունման, քննարկման կամ նախագծի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություն պարունակող նյութերի հղումներին, բայց ոչ հենց նախագծի տեքստին:

Քանի որ Ազգային ժողովը հաստատել է հանրաքվեի մասին որոշումը և նախագիծը, տրամաբանական է, որ www.parliament.am  կայքում կարելի է գտնել նախագծի տեքստը, սակայն այս դեպքում էլ հեշտ չէ. կայքում կողմնորոշվելու համար պետք է իմանալ ԱԺ կանոնակարգ օրենքը, այսինքն՝ թե ինչ ընթացակարգով է անցնում նախագիծը, տեղյակ լինել, թե երբ է ԱԺ-ն այն ընդունել, գտնել նիստերի հավելվածը, ապա փնտրել նիստի տվյալ օրվա օրակարգը, որից հետո 150 նախագծերի մեջ գտնել նախագիծը:

Մեկ այլ տարբերակ: Օրենսդրական գործընթացներից լավատեղյակները կտրամաբանեն` նախագծի փաթեթը կարող է լինել նաև Արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում: Այցելելով կայք՝ աջ անկյունում տեսնում ենք «Սահմանադրական բարեփոխում», թվում է՝ առաքելությունը կարելի է ավարտված համարել, սակայն այս բաժնում խառնաշփոթ է. ներկայացված են  հանձնաժողովի բոլոր նիստերը, որոշումները, այդ թվում՝ հայեցակարգը և միայն հայտարարություններից մեկի տեքստի մեջ կա հիպեր հղում «նախագիծ» բառի վրա, որը սեղմելով՝ ավտոմատ կարելի է ներբեռնել նախագծի տեքստային տարբերակը:

Այսպիսով, Henaran.am-ին հաջողվեց գտնել նախագիծը երկու տարբերակով միմիայն այն բանի շնորհիվ, որ քիչ թե շատ պատերացում ունենք ընթացակարգերի մասին, իսկ շարքային քաղաքացին բնականաբար մեծ ջանքերի դեպքում կգուշակի արդյոք, որ պետք է այցելել այս կամ այն գերատեսչության պաշտոնական կայք, որոնել և ընթերցել նախագիծը: Առավելագույնը ինչ կանի ՀՀ քաղաքացին՝ Google-ում որոնելն է: Արդյունքում այսքան ակտուալ և քննարկվող նախագիծը պարզապես անհասանելի է :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ