18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր կկայանա Արթուր Աբրահամի եւ Մեհդի Բուադլայի մենամարտը /ֆոտո/

Այսօր` դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունենալու WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի  (35-3, 27) եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) մենամարտը:Երեկ Նյուրնբերգում կայացել է բռնցքամարտիկների` մենամարտին նախորդող  կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Մեհդի Բուադլան`  74.7 կգ:Այսօր Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության  համար, որը նվաճել է այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:Տեղեկացնենք, որ Աբրահամ-Բուադլա մրցելույթը  ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաալիքի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով ժամը 1.30-ին (դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ