20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գիտնականը երկրաշարժ է կանխատեսել, որը 40 միլիոն մարդու կյանք կխլի /վիդեո/

Ամերիկայի Միացյալ Նահանգներին հզոր երկրաշարժ է սպառնում հոկտեմբերի 17-ին, որը կարող է 40 միլիոն մարդու կյանք խլել։ Այսպիսի նախազգուշացում է արել Լոնդոնի համալսարանի միջուկային ինժեներ Մեհրան Քեշեն:

Գիտնականի խոսքով, ստորգետնյա հզոր ցնցման հետեւանքով ճեղք կառաջանա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների միջեւ, ամերիկյան եւ ասիական ափերին փոթորիկների ալիք կմոլեգնի, գրում է  Planet Today-ը:

«Մեքսիկան եւ Մեքսիկական ծոցը կկործանվեն: Հսկայական կորուստներ կկրեն Չինաստանն ու Ճապոնիան, ինչպես նաեւ Կարիբյան կղզիները»,- հայտարարել է Քեշեն:

Նա համացանցում տեսանյութ է տեղադրել, որով զգուշացնում է մարդկանց սարսափելի աղետի մասին։ Հարկ է նշել, սակայն, որ Քեշեն իր սեփական ուսումնասիրություններից ելնելով է նման հայտարարություն արել, որոնք լուրջ հիմք չունեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ