25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչի՞ մասին են խոսել ԲՀԿ-ն և ՌԴ դեսպանը

Այսօր ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԲՀԿ ղեկավար կազմի ՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ քարտուղար Վահան Բաբայանի, ԲՀԿ տնտեսական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի և ԲՀԿ Երիտասարդների Միության ղեկավար Վահե Էնֆիաջյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ պատգամավորները դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքականության, վերջին շրջանում սահմանային լարվածության և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

«Դեսպանը մեզ խոսել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել է առաջարկությունների տեսքով իր տեսլականը, մեզ կողմից էլ նրան է ներկայացվել խորհրդարանում մեր կողմից ծավալած սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ տարած աշխատանքները, քննարկվել է նաև նախկինում մեր կողմից ծավալված երիտասարդական քաղաքականության վերաբերյալ իրականացված տարաբնույթ միջոցառումները»,- մանրամասնեց Էնֆիաջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ