19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ի ամոթալի որոշումը ուշանում է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  երեկ այդպես էլ չհրապարակվեց ՀԱԿ-ի խոստացած հայտարարությունը, որտեղ գնահատականներ էին հնչեցվելու ԲՀԿ-ի հայտնի որոշման կապակցությամբ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի` նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի մասով որոշում էր ընդունվել եւ խոստում տրվել, որ երեկ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

“Ես ուրախ եմ, որ այդ որոշումը չի հրապարակվում, որովհետեւ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու, հիմա ոչ մի կերպ չեն կարողանում իջնել”,- երեկ թերթի հետ զրույցում ՀԱԿ որոշման չհրապարակման առիթով ասաց “Քրիստոնեաժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, որը նույնպես մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի այդ նիստին:

Նշենք, որ ՀԱԿ-ում ուխտ  են արել նիստից եւ ընդունված որոշումից բառ չասել, մինչեւ այն պաշտոնապես չհրապարակվի, սակայն մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ որոշումը խայտառակ է այն իմաստով, որ ՀԱԿ-ը չի դատապարտելու Ծառուկյանի չառաջադրվելու եւ ոչ մի թեկնածուի չսատարելու որոշումը եւ հայտարարելու է, որ շարունակելու է համագործակցությունը վերջինի հետ, ավելին՝ դա ներկայացվելու է որպես ՀԱԿ առաջնորդի հայտնի քաղաքագիտական վերլուծության ցանկալի արդյունք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ