25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ

2011 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 3-րդ կիրակին մեր երկրում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տոնին ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի նույնպես կանցկացվեն մի շարք միջոցառումներ:

Հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3) տեղի կունենա  «ArmProd EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին կանցկացվի նաև «Հայագրոֆորում» համաժողովը:

Հոկտեմբերի 17-ին «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում  տեղի կունենա գինեգործության  թեմայով սեմինար՝ Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումները կամփոփվեն  նույն օրը` ժամը 18։00-ին,   «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի ունենալիք համերգային ծրագրով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ