20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ են խոսում մեր ֆուտբոլիստների «ծախվելու» մասին . Հայկական ժամանակ

ԱԺ պատգամա­վորները չեն հավատում, որ Հայաստանի հավաքակա­նը կարող էր միտումնավոր կերպով պարտվել Ալբանիայի ընտրանուն և այդպիսով «վաճառեր» ֆուտբոլա­յին հանդիպումը։

Կիրակի օրը Հայաստանի հավա­քականը «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով զի­ջեց ալբանացիներին, որի հե­տևանքով Ալբանիան վաստակել է Եվրո 2016-ում հանդես գալու իրա­վունք, ինչն աննախադեպ է ալբա­նական ֆուտբոլի պատմության մեջ։ Խաղի հաջորդ օրը սերբա­կան մամուլը տեղեկություն տա­րածեց «խաղը ծախելու» մասին, երեկ էլ տեղեկություններ հայտն­վեցին այն մասին, որ ՌԻԵՖԱ-ն հետաքննելու է ֆուտբոլային հան­դիպման հանգամանքները։

ԲՀԿ խմբակցության պատգա­մավոր Գուրգեն Արսենյանը, որը անցյալ տարի անգամ մի քանի ֆուտբոլային հանդիպումներ էր մեկնաբանում հեոուստաեթերով, ասաց չի հավատում, որ Հայաս­տանի հավաքականը կարող էր վաճառել խաղը։

«Խաղի վերաբեր­յալ, իհարկե, բացասական էմոցի­աներ ունեմ, բայց մի րոպե անգամ չեմ կասկածում մեր ազգային հա­վաքականի տղաների նվիրվածու­թյանը, պարզապես խաղը կարող է մի օր ստացվել, մի օր էլ չստացվել»,– ասաց Արսենյանը։ Նրա հա­մար անհասկանափ է ինչպե՞ս կա­րելի է հավաքականի խաղից ստեղծել նման «անիմաստ սկան­դալ».

«Վերջիվերջո դա երկրի հա­վաքական է, բաներ կան, որոնց մասին պետք է մի քիչ ավեփ զուսպ լինել։ Ֆուտբոլիստ են, ռոբոտ չեն. հիշեք, թե ինչպես Գերմանիան աշ­խարհի առաջնությունում 7-0 հաղ­թեց Բրազիլիային»,– նշեց Արսեն­յանը։

Պատգամավորի կարծիքով՝ Սերբիան, որը մեր խմբից չի կարո­ղացել անցնել Եվրո 2016, սեփա­կան երկրպագուներին շեղելու ու նրանց մոտ արդարանալու համար նման բնույթի տեղեկատվության է տարածել։ Արսենյանն ասում է ՈԻԵՖԱ-ն հետաքննության կանի, ոչինչ չի հայտնաբերվի, և այդպես միջադեպը կհարթվի, սակայն լրագրողների աշխատանքի արդ­յունքում հավաքականի պատվի վրա «սև բիծ» կավելանա։

ՀՅԴ խմբակցության պատգա­մավոր Արծվիկ Մինասյանի կար­ծիքով` Հայաստանի հավաքակա­նը շատ վատ ֆուտբոլ է խաղացել, չի ունեցել խաղային ձեռագիր, սակայն «խաղ վաճառելու» մե­ղադրանքներին պետք չէ մատնե­քի արանքով նայել. «Իհարկե, երբ ՌԻԵՖԱ-ն հետաքննություն է սկ­սում, դա լրջացնում է իրավիճակը, բայց ես կաոաջարկեմ ժամանա­կից շուտ հայտարարություններ չանել։

Աժ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի հարցերով մշ­տական հանձնաժողովի նախա­գահ Արտակ Դավթյանը, խոսելով թեմայի մասին՝ խորհուրդ տվեց չխախտել անմեղության կանխա­վարկածը. «Իհարկե, դա սկանդալ է, մամուլը գրամ է, բայց եկեք այս պահին ուղղակի մեղքեր չբարդենք մարդկանց վրա, եկեք հարգենք անմեղության կանխավարկածը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավո­րը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ