20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունիքի մարզպետի էթիկայի դասերը. Ժողովուրդ

 Մի քանի քրեական գործերով հասարակությանը հայտնի հանգամանքներում որպես մեղադրյալ չներգրավված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ որոշել էր էթիկայի մասին հրապարակավ դասեր տալ:

Լիսկա մականունով հայտնի մարզպետի զայրույթի առիթը “Ժողովուրդ”-ի երեկվա համարում հրապարակված լուրն էր, ըստ որի՝ մարզպետը բարկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած պաշտոններից բացի, նաեւ Սյունիքի մարզպետի պորտֆելն է պահանջել: “Նա այնքան զայրացած է եղել, որ անգամ հայհոյել է”,-գրել էինք՝ չնշելով, թե ում:

 

“Թարսի պես” երեկ՝ առավոտյան, Սերժ Սարգսյանը մեկնել էր Սյունիքի մարզ եւ ամենայն հավանականությամբ ոչ հաճելի բովանդակությամբ զրույց ունեցել մարզպետի հետ՝ “մեծ-մեծ խոսելու, լարված իրավիճակում մթնոլորտն առավել թեժացնելու համար”: Այնուհետեւ Խաչատրյանը շտապել է հեռախոսով հրահանգել անձնական օգտագործման լրագրողներին՝ մի կոպիտ հերքման տեքստ պատրաստել ու տարածել: Եւ ահա կեսօրին մարզպետի հերքման տեքստը տարածվեց: Բայց դա իրականության հետ կապ չունի:

 

“Ժողովուրդ”-ի աղբյուրները նոր մանրամասներ հաղորդեցին այդ “չարաբաստիկ” հանդիպման վերաբերյալ: Պարզվում է՝ օրերս մարզպետի մոտ ժողովի գնացած մարզպետարանի վարչության աշխատակիցները, փոխմարզպետերը եւ մարզպետի մտերմուհիները (մի քանի ուսհաստատությունների ղեկավարներ) (անուններ առայժմ չենք հրապարակում), երբ փորձել են տեղեկանալ Խաչատրյանի պաշտոնանկության եւ արտերկրում որոշ ժամանակով բուժման կուրսեր անցնելու լուրերի մասին, մարզպետն ակնարկել է, որ կարճատեւ արձակուրդ է մեկնելու՝ մինչեւ իրավիճակը հանդարտվի:

 

Այդ հավաքի ժամանակ նա նաեւ հայտարարել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզպետի պաշտոնն է ուզում՝ միաժամանակ հիշեցնելով, որ “Սյունիքը հանրապետականներինն է”: Մնացածը, ինչպես կասեր Ծառուկյանը, հաջորդ դասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ