29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երևան-Արմավիր ավտոմայրուղին կրկին փակ է

23

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մի խումբ բնակիչները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը. պատճառն այս անգամ լոլիկի և սմբուկի մթերումն է: Գյուղացիները դժգոհում են, որ իրենց հողատարածքներից հավաքած բերքը չեն կարողանում իրացնել, քանի որ պահածոների գործարանները միայն մի քանի տոննա մթերում են կատարում, այն դեպքում երբ իրենց բերքը անցնում է մի քանի տասնյակ տոննան:

Արշալույսցի գյուղատնտեսները դժգոհում են նաև, որ վարկեր են վերցրել այն հույսով, որ բերքից ստացված գումարով կկարողանան մարել կուտակած վարկերն ու պարտքերը, սակայն այսօր խնդրի առաջ են կանգնել:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Hanaran.am-ը փորձեց տեղեկություն ստանալ Արշալույսի գյուղապետից, ում հեռախոսահամրը, սակայան, անհասնաելի էր: Գյուղապետարանի աշխատակիցներն էl, իբրև թե, տեղյակ չէին խնդրից: Իսկ երբ փորձեցինք ճշտել, թե գյուղապետարանում կգտնվի մեկը, ով իրավասու կլինի խնդրից խոսելու կամ տեղեկատվություն տալու, պարզվեց, որ ոչ ոք իրավասու չէ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ